Լազուր ափ
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7b/Quai_des_%C3%89tats-Unis%2C_Nice-001.jpg/250px-Quai_des_%C3%89tats-Unis%2C_Nice-001.jpg)
Լազուր ափ (ֆր.՝ Côte d'Azur, նաև Ֆրանսիական Ռիվիերա), Ֆրանսիայի միջերկրածովյան՝ հյուսիսից Մերձծովյան Ալպերով պաշտպանված ափի արևելյան մասը՝ Գրեժյուս ծոցից մինչև Իտալիայի սահմանը։ Երկարությունը շուրջը 80 կմ է։ Լազուրի ափի սահմաններում է Մոնակո պետությունը։
Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն անվանումը ֆրանսերեն Côte d'Azur անվանման պատճենումն է․ côte՝ «ափ», azur՝ «բաց կապույտ գույն, լազուր»։ Այստեղ՝ ծովն ափերի մոտ և երկինքը նրա վերևում միշտ բաց կապույտ գույնի են։
Հայտնի է նաև Ֆրանսիական Ռիվիերա անունով։ Ռիվիերա է կոչվում Լիգուրյան ծովի ամբողջ ափը Ֆրանսիայում և Իտալիայում․ անվանումն առաջացել է իտալերեն Riva՝ «ափ» բառից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լազուր ափ կատեգորիայում։ |